Կարծում ենք՝ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում. Փաշինյան
«Մենք կարծում ենք՝ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում՝ հատկապես այս փուլում»,- այս մասին այսօր Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է բոլոր համայնքներում նա սատարում իր կուսակիցներին, իսկ Հրազդանում՝ ոչ, որտեղ քաղաքապետի թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին է:
Նա միևնույն ժամանակ նշեց, որ իրենք շատ սիրում և հարգում են և Սասուն Միքայելյանին, և նրա որդուն՝ Սևակ Միքայելյանին:
Անդրադառնալով Էջմիածնում «կլանային» պայքարին, որի մասին բարձրաձայնել էր «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ «իրականում կլանները գլխատված են, բայց կլինեն որոշակի խմբեր, որոնք կփորձեն ընտրությունները այդ տրամաբանության մեջ դնեն»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ասյօր Արմավիրում մասնակցում էր Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանի հանրահավաքին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները