Բուքերյան մրցանակի դափնեկիրը
Բրիտանացի գրող Աննա Բյոռնսը դարձել է 2018 թվականի Բուքերյան մրցանակի (Man Booker Prize) դափնեկիրը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարվել է նախօրեին հանդիսավոր արարողության ժամանակ։
Նա Հյուսիսային Իռլանդիայից առաջին հեղինակն է, ով արժանացել է անգլալեզու գրականության բնագավառում տրվող մրցանակին։ Հեղինակավոր ժյուրին ընտրել է Բյոռնսի «Milkman» վեպը՝ բնութագրելով այն «պարզապես ապշեցուցիչ»։
«Մեզանից որևէ մեկը չի կարդացել նման բան»,- ասել է ժյուրիի նախագահ բրիտանացի գրող և փիլիսոփա Էնտոնի Ապպիան։
Ստեղծագործությունը պատմում է 1970 թ. Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության ընթացքում ապրող երիտասարդ աղջկա բարոյական դիլեմայի մասին։
Բացի հեղինակավոր մրցանակից, դափնեկիրը ստացել է նաև 50 հազար ֆունտ սթերլինգ գումար։
Աննա Բյոռնսը, ստանալով մրցանակը, չի կարողացել թաքցնել հուզմունքը, շնորհակալություն է հայտնել իր ընկերներին և հրատարակիչներին ցուցաբերած աջակցության համար։ Նա նաև նշել է մյուս հավակնորդների անունը՝ ներկայացնելով նրանց աշխատանքները։
Բուքերյան մրցանակի կարճ ցուցակում ընդգրկված էր 6 հեղինակ։ Հայտնվելով կարճ ցուցակում՝ նրանք ստանում են 2,5 հազար ֆունտ սթերլիգ գումար։
Մինչ 2013 թվականը մրցանակը շնորհվում էր Ազգերի Համագործակցությանանդամ հանդիսացող երկրում, Իռլանդիայում կամ Զիմբաբվեում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ։ Հաղթողն ստանում է 50 հազար ֆունտ ստեռլինգի անդորրագիր (մինչ 2002 թվականն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։
Հարակից հրապարակումներ`
- Բուքերյան մրցանակի կարճ ցուցակը
- Միջազգային «Բուկեր» մրցանակի դափնեկիրն է հարավակորեացի գրող Հան Կանգը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները