Ինքնաթիռը, որում գտնվել է Մելանիա Թրամփը, հարկադիր վայրէջք է կատարել
Ինքնաթիռը, որում գտնվել է ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանիա Թրամփը, ծխի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրել է CNN-ը։
Թռիչքից տաս րոպե անց ինքնաթիռի առջևի մասում ծուխ է նկատվել։ Առաջին տիկնոջը ուղեկցող լրագրողներին բաժանվել է խոնավ սրբիչներ և խորհուրդ տրվել օգտագործել այն որպես դիմակներ, եթե հոտն ուժեղանա։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգոտնի մոտ գտնվող Էնդրույս ավիաբազայում։
CNN-ի տվյալներով, ամենայն հավանականությամբ, ծխի պատճառը եղել է տեխնիկական խնդիրը։
Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ պատճառը եղել է «աննշան տեխնիկական խնդիրը»։
«Ամեն ինչ լավ է, բոլորն անվտանգ են»,- ասել է նա։
Մելանիա Թրամփը ուղևորվում էր Ֆիլադելֆիա՝ երեխաների խմբի հետ հանդիպման։ Դեպքից հետո պլանները փոխվել են, նա լքել է ինքնաթիռը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները