Հայաստանում կոնյակի, գինու, օղու արտադրությունը շարունակում է նվազել
Այս տարվա ութ ամիսներին Հայաստանում կոնյակի, գինու, օղու ու վիսկիի արտադրության ծավալները զգալի նվազել են։ Փոխարենը ալկոհոլային խմիչքների շուկայում աճել է գարեջրի, շամպայնի արտադրությունը։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 17 մլն 35.8 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7.6%-ով: Ըստ վիճակագրության՝ 2017 թ-ի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 18 մլն 427.8 հազար լիտր կոնյակ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հանրապետությունում այս տարվա ութ ամիսներին 2.3%-ով նվազել է գինու արտադրության ծավալը: Մասնավորապես, հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 4 990.6 հազար լիտր գինի՝ 2017 թվականի 5 110.1 հազարի դիմաց։
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 2 մլն 347 հազար լիտր օղի, ինչը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ նվազել է 35.2%-ով: Համեմատության համար նշենք, որ 2017թ-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3 մլն 624 հազար լիտր օղի:
Ինչ վերաբերում է վիսկիի արտադրությանը, ապա վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 491.5 հազար լիտր վիսկի, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 849.7 հազար լիտր: Վիսկիի արտադրություն այս տարի նվազել է 42.2%-ով:
Ըստ վիճակագրության՝ հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 318.9 հազար լիտր շամպայն գինի` 2017թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.6%-ով:
Ինչ վերաբերում է գարեջրի արտադրությանը, ապա նշված ժամանակահատվածում արտադրության ծավալներն ավելացել են 8.3%-ով և կազմել 17 մլն 53.7 հազար լիտր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները