Սեռական ոտնձգության մեջ մեղադրվելուց հետո հնդիկ նախարարը հեռացել է պաշտոնից
Հնդկաստանի արտգործնախարար Մոբաշար Ջավեդ Աքբարը, ում մեղադրում են սեռական ոտնձգության մեջ, հրաժարականի դիմում է նրկայացրել։ Այս մասին հյատնում է «Գազետա.ռու»-ն։
Նա նշել է, որ մտադիր է դատարանում վիճարկել իր դեմ մեղադրանքները և անձամբ հասնել արդարադատության կայացման։
«Դրա համար էլ ես հրաժարական եմ ներկայացրել»,- հայտարարել է Աքբարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախարարին մեղադրանք առաջադրել է լրագրողուհի Պրիա Ռամանին։ Նրան աջակցություն էին հայտնել 20 գործընկերներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները