Ուկրաինայի արտաքին հետախուզության փոխտնօրենին կասկածել են պետական դավաճանության մեջ
Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնել են, որ Ուկրաինայի արտաքին հետախուզության փոխտնօրեն Սերգեյ Սեմոչկոյի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Գործը հարուցվել է լրագրողական հետաքննության հիմքով՝ ԱՄՆ-ից հեմոդիալիզի համար անհրաժեշտ դեղամիջոցներ Ուկրաինա տեղափոխելու դիմաց կաշառքի թեմայով։
«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը «պետական դավաճանության» հոդվածով քրեական գործի շրջանակներում ստուգում է լրատվամիջոցներում Սեմոչկոյի վերաբերյալ տեղեկատվությունը»,- հայտնել են անվտանգության ծառայությունից։
Հոդվածի հեղինակ լրագրողին և նրա թիմին ևս նախատեսվում է ներգրավել փաստերի ուսումասիրության գործընթացում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները