Audi-ին 800 մլն եվրո տուգանք կվճարի՝ արտանետումների հետ կապված մանիպուլյացիայի համար
Volkswagen-ի դուստր ձեռնարկությունը` Audi- ին, 800 միլիոն եվրո տուգանք կվճարի` Գերմանիայում իր մեքենաներում վնասակար նյութերի արտանետումների հետ կապված մեքենայությունների պատճառով: Այս մասին հայտնել են ընկերությունից, գրում է Ինտերֆաքսը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, գործը վարում է Մյունխենի դատախազությունը և տուգանքի մասին որոշումը կայացվել է վարչական խախտումների գործի հետաքննության արդյունքում։ Audi ավտոկոնցեռնին հասցեագրված դիմումում նշվում է, որ ընկերությունը համաձայն է վճարել տուգանքը:
Ըստ աղբյուրի՝ հունիսին Audi-ի ղեկավար Ռուպերտ Շտադլերը կալանավորվել էր դիզելային սկանդալի գործով և այժմ գտնվում է նախնական կալանքի տակ։ Մյունխենի դատախազությունը Շտադլերին կասկածում է վնասակար արտանետումների ցուցանիշը նվազեցնող ծրագրով հագեցած դիզելային ավտոմեքենաներ վաճառելու մեջ։
«Դիզելային սկանդալը» սկսվել է 2015թ-ին, երբ ԱՄՆ իշխանությունները պարզել էին՝ Volkswagen-ը գիտակցաբար արհեստականորեն նվազեցնում է դիզելային շարժիչներում արտանետվող գազի մեջ վնասակար նյութերի պարունակությունը։Մինչ օրս ԳԴՀ-ն և ԱՄՆ-ը չարաշահումների վերաբերյալ հետաքննություն են իրականացնում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները