CNN․ Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի մարմինը մասնատվել է սպանվելուց հետո
Անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի մարմինը մասնատվել է՝ Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում 2 շաբաթ առաջ սպանվելուց հետո։ Այս մասին CNN-ին հայտնել է Թուրքիայի պաշտոնյան։
Այս պնդումն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի պաշտոնյաները երկուշաբթի երեկոյան 9 ժամ ուսումնասիրություններ անցկացրին հյուպատոսարանում։
Էրդողանն այսօր հայտարարել էր, որ թուրք քննիչները հյւպատոսարանում փնտրել են «թունավոր» կամ «ներկված նյութեր»։
«Իմ հույսն այն է, որ մենք կարող ենք հասնել եզրակացության, որը մեզ կտա հիմնավոր կարծիք հնարավորինս շուտ»,-ասել էր Էրդողանը։
Թուրք քննիչները մասնավոր զրույցում ասել էին, որ Խաշոգին սպանվել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում հոկտեմբերի 2-ին, երբ նա այցելել էր այնտեղ ստանալու փաստաթղթեր, որոնք իրեն թույլ կտային ամուսնանալ թուրք հարսնացուի հետ։
Նշենք, որ Խաշոգին Սաուդյան Արաբիայի իշխանական վերնախավի նախկին անդամ էր, հռչակավոր լրագրող, սակայն վերջերս դարձել էր թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանի խիստ քննադատ։ Ելնելով հանգամանքից, որ հռչակավոր լրագրողը քննադատում էր արքայազն Բին Սալմանիn ամերիկյան Washington Post հայտնի պարբերականում` թուրքերը ենթադրում են, որ այսպիսի լուրջ օպերացիան կարող էր միայն գահաժառանգի կողմից հրահանգվել:
Միջադեպից հետո փողոցում տեղադրված տեսախցիկներն արձանագրել էին, թե ինչպես են հյուպատոսությունից դուրս գալիս ճամպրուկներով մարդիկ։Ենթադրվում էր, որ ճամպրուկներում Խաշոգի մարմինն է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին