Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո․ Թումոն խանդավառել է ողջ Եվրոպան
Նախօրեին Փարիզում տեղի ունեցավ Թումո Փարիզի բացման արարողությունը, որին ներկա էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Հայաստանում Թումոյի հիմնադիր ու գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանը, Հետազոտության, գիտության ու ինովացիաների հարցերով եվրոպական հանձնաժողովի հանձնակտար Կառլոս Մոեդասը։ Ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, կրթության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Թումոն հայտնաբերվել է Հայաստանում ու այն, աջակցությամբ Եվրոպական հանձնաժողովի ու անձամբ Կառլոս Մոեդասի, այժմ գործարկվում է Փարիզում։ Թումո դպրոցը մի ծրագիր է, որը խանդավառել է ողջ Եվրոպան, ինչպես այն խանդավառում է իր աշակերտներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրին այս ամենը»,-ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Նշենք, որ Փարիզում Թումո դպրոցի բացումը եղել է հենց Անն Իդալգոյի նախաձեռնությունը, ով Երևան այցի ժամանակ եղել էր Թումո կենտրոնում ու ներշնչվել այսպիսի ինովացիոն կենտրոնից։
Փարիզի Թումո կենտրոնում ուսանելու են 4000 աշակերտներ։
Հարակից հրապարակումներ`
- «Թումո Փարիզը» բացել է իր դռները Փարիզի երիտասարդների առջև
- Անն Իդալգո. Մի քանի օրից Փարիզում կբացվի Թումո կենտրոն, ինչում Հայաստանը ներշնչեց մեզ
- Անն Իդալգո․ Փարիզում կբացվի Թումո դպրոց
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին