ՀՀ վարչապետը չի տիրապետում Մանվել Գրիգորյանի գործով իրավիճակին. փաստաբան
«Պաշտոնապես հայտարարում եմ ՝ հարգելի մեծարգո պարոն վարչապետ, Ձեզ ճիշտ չեն զեկուցում, Դուք չեք տիրապետում Մանվել Գրիգորյանի գործով իրավիճակին։ Խնդրում եմ հանձնարարեք կոնպետենտ անձի, որպեսզի ստուգի՝ երբ Մանվել Գրիգորյանը կալանքը կրում էր, ինչպիսի հիվանդություններով էր տառապում և կալանքը կրելուց հետո հիվանդություններն ինչքանով են ավելացել»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Պաշտպանը փաստեց՝ բացարձակ աղերս չկա իր պաշտպանյալին պահելու կալանքի տակ։ Ավելին, մոտ օրերս իրենք գրավի միջնորդություն են ներկայացրել դատարան, սակայն դատարանն առանց հիմնավորումների մերժել է գրավը։
«Ցանկանում եմ փաստել, որ Հայաստանում ընտրովի արդարադատություն է իրականացվում՝ նայած թե ում է այն վերաբերում»,- ասաց նա։
Լևոն Բարսեղյանը համոզմունք հայտնեց՝ առկա են մի շարք դատական գործեր, որոնք գտնվում են կառավարության ներբանի տակ։ Մանվել Գրիգորյանի գործը, ըստ նրա, դրանցից է։
Նրա խոսքով, Մանվել Գրիգորյանի գործի մասին ամիսներ առաջ վարչապետին այնպես տեղեկացվեց, որ տպավորություն ստեղծվեց՝ զազրելի հանցագործություն է կատարվել։ Արդյունքում Գրիգորյանին ոչ միայն մտերիմներն ուրացան, այլ նաև մտերիմ մարդկանցից մեկի շունն անգամ տանից փախավ։
«Անցան ամիսներ և բազմիցս բարձրաձայնեցինք, որ Մանվել Գրևիգորյանին վերագրվող մեղադրանքը հնարովի մեղադրանք է, նման բան տեղի չի ունեցել։ Փոխաբերական իմաստով դրեցին մի մեծ կաթսա և փորձեցին դրա մեջ լցնել Մանվել Գրիգորյանի անձի, մտերիմների հետ կապված բազմաթիվ քրեական գործեր։ Ընդհուպ, զավեշտը հասավ նրան, որ մերձավորներից մեկի նկատմամբ հարուցեցին քրեական գործ, մեղադրանք առաջադրեցին, որը, պատկերացրեք, հինգ տարեկան հասակում՝ ընդհուպ չափահաս դառնալը, ներխուժել է հարևանի հողամասը»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ նախաքննական գաղտնիքը չբացահայտելու համար ինքն անուն չի կարող նշել։
Լևոն Բաղդասարյանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալը տառապում է տասնյակից ավելի հիվանդություններով՝ հղսում կատարելով ֆրանսիացի անձնական բժշկի ցուցումները։
«Սակայն նախաքննական մարմինը գտավ, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում և առողջական վիճակը բավարար է՝ կալանքը կրելու համար։ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կատարվում է դասական խոշտանգում, վերջինս գտնվում է պատանդի կարգավիճակում։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հայտնաբերված զինվորի սնունդը, հագուստները և այլ իրերն ապրիլյան պատերազմից հետո ևս մեկ տարի մնացել են Արցախում, այնուհետ նոր միայն տեղափոխվել Հայաստան։ Իմ պաշտպանյալը միանշանակ մեղադրանքը չի ընդունում»,- ամփոփեց Լևոն Բաղդասարյանը։
Պաշտպանը շեշտեց, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերված զինվորական սնունդն ու պարագաները գրանցված են եղել ԵԿՄ-ի հաշվեկշռում։
«Կարեղ եմ փաստել, որ վերջինիս մեղսագրված մեղադրանքը հնարովի-հնարածին է, վերջինս այդ արարքը չի կատարել և լիահույս եմ, որ նախաքննությունը շուտով գնահատականը կտա։ Ինչ վերաբերում է պահեստում հայտնաբերված նամակներին, իմ պաշտպանյալը դրանց հետ բացարձակ կապ չի ունեցել։ Ես ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ իմ պաշտպանյալը հանցանք չի կատարել։ Միաժամանակ, թեպետ կալանքի հետ կապված ունենք դժգոհություններ, բայց նախաքննության օբյեկտիվության հետ կապված դժգոհություն չկա, այսինքն՝ չունեմ այն ենթադրությունը, որ անձի դեմ ցանկանում են «գործ սարքել»»,- ասաց փաստաբանը։
Լևոն Բարսեղյանը նաև ընդգծեց՝ երբ ինքը նժարի վրա է դնում Նիկոլ Փաշինյան վարչապետին և Նիկոլ Փաշինյան լրագրողին, ապա վերջինս կատարյալ էր, քանի որ պայքարում էր անարդարության դեմ, մինչդեռ Նիկոլ Փաշինյան վարչապետը զիջում է, ինչն իր համար ցավալի է։
«Իրեն զեկուցողները շատ հարցերում ճիշտ չեն զեկուցում, շատ հարցերում ստում են։ Խնդրում եմ՝ գան Ձեզ զեկուցեն՝ արդյոք Մանվել Գրիգորյանը հիվանդ չէ՞։ Եթե վարչապետը տիրապետեր իրավիճակին, այսօր գուցե այլ պատկեր կունենայինք։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հայտարարեց մի բան, երբ անգամ մեղադրանք չկար, հայտարարեց մի բան, որ պետք է լինեին ապացույցներ։
Չեմ կարծում, որ ամիսներ հետո նա հետ նայի իր հայտարարությանը, պետք է հիացած լինի, որ այդպիսի հայտարարություն արեց։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունը Մանվել Գրիգորյանի անմեղության կանխավարկածի հետ ուղիղ աղերս ուներ, հիմա ևս պնդում եմ։ Դա միանշանակ ազդել է քննություն իրականացնող մարմինների վրա»,- ասաց պաշտպանը՝ նաև մտահոգություն հայտնելով, որ Գրիգորյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունները քննում է միևնույն դատավորը։
Հարակից հրապարակումներ`
- Երկու ամսով երկարաձգվել է Մանվել Գրիգորյանի կալանքը
- «Հրապարակ». Ինչո՞ւ է երկարացվել Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը
- Մեկուսարանում Մանվել Գրիգորյանին լուսանկարողը ԱԱԾ աշխատակից է. Վանեցյան
- «Հրապարակ». Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է Արմենիա» բժշկական կենտրոն
- «Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում դեռևս չի հարցաքննվել
- Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել. ՔԿԾ
- Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով
- «Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանն իր խցակիցների հետ ապրում է առօրյա կենցաղային կյանքով
- Ձերբակալման հենց առաջին օրը այցելել եմ Մանվել Գրիգորյանին. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան