Ռոբերտ Քոչարյան. ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են բերել քաղաքական մենաշնորհի ստեղծման
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը կարող է հանգեցնել Հայաստանում քաղաքական մենաշնորհի ստեղծման։
«Մարտավարական առումով դա հասկանալի է, հասնել հաջողությունների հիմա, երբ ամենաբարձր վարկանիշն ունեն։ Ռազմավարական առումով ես խնդիրներ եմ տեսնում։ Որպես քաղաքական գործիչ դու հաղթում ես, իսկ որպես պետական գործիչ պետք է մի անգամ էլ մտածել, արժե՞ դա անել հիմա»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա կասկած է հայտնել, որ էյֆորիայի պայմաններում կհաջողվի իսկապես արժանի խորհրդարան ընտրել։
«Կարծում եմ, պետության շահերի տեսանկյունից քաղաքական նոր մենաշնորհի ձևավորումը ճիշտ չէ»,-ասել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ ամբողջական իշխանությունը ենթադրում է նաև ամբողջական պատասխանտվություն։
«Իմ կարծիքով, ավարտվում է մի փուլ, սկսվում է մեկ ուրիշը, այսինքն ձևավորվելու է իշխանություն, որն արտահատում է հասարակությունում առկա տրամադրությունները։ Այդ իշխանությունը ձևավորման պահից կրելու է երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատասխանատվությունը։ Դա լինելու է միահեծան կառավարություն, քաղաքական նոր մենաշանորհ»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել
- Ռոբերտ Քոչարյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցից որոշ հատվածներ ոչ բարեխիղճ ձևով տեղ են գտել լրատվամիջոցներում. Վիկտոր Սողոմոնյան
- Ռոբերտ Քոչարյան. Համոզված եմ, որ մեր երկիրը հաղթահարելու է դժվարություններն արժանապատվությամբ
- Ռոբերտ Քոչարյան. Հիմա առավել ակտիվ եմ արտահայտվելու