«Աստված չկա»․ Եզրակացրել է Ստեֆան Հոքինգն իր վերջին գրքում
«Աստված չկա», այսպիսին է նշանավոր ֆիզիկոս Ստեֆան Հոքինգի եզրակացությունը, որի վերջին գիրքը հրատարակվեց նախօրեին՝ հոկտեմբերի 16-ին։
Գիրքը, որն ամբողջացվել է ընտանիքի կողմից Հոքինգի մահից հետո, պատասխանում է հարցերի, որոնք Հոքինգն ամենաշատն է ստացել իր կյանքի ընթացքում։ Գիրքը վերնագրվել է «Կարճ պատասխաններ մեծ հարցերին։
Բրիտանացի գիտնականը, ով մահացավ այս տարվա մարտին 76 տարեկան հասակում, ասում է․ «Աստված չկա։ Ոչ մեկ չի ուղղորդում տիեզերքը»։
«Դարեր շարունակ կարծում էին, որ հաշմանդամ մարդիկ, ինչպիսին ես եմ, ապրում են Աստծո կողմից տրված անեծքի տակ։ Ես նախընտրում եմ մտածել, որ ամեն ինչ կարելի է բացատրել այլ կերպ՝ բնության օրենքներով»,-ասում է Հոքինգը։
Հոքինգը նաև կանխատեսում է, որ առաջիկա 100 տարվա ընթացքում մենք ի վիճակի ենք լինելու ճամփորդել Արեգանային համակարգի յուրաքանչյուր վայր։
Հոքինգի վերջին ուղերձն ընթերցողին հուսադրող է․ «Հիշեք, որ պետք է նայել վերև աստղերին, այլ ոչ թե ներքև ձեր ոտքերին»։