Հայ–թուրքական սահմանին ձերբակալվել է 4 սահմանախախտ
Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները հայ–թուրքական պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարած անհայտ խումբ են ձերբակալել։ Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։
Ըստ աղբյուրի, նրանք պլանավորել էին մթության պայմաններում թաքնվել Արաքս գետի մոտ, ապա կարճ ժամանակում հատել սահմանը։
Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու միտումները կպարզեն լիազոր մարմինները:
Օրենքով սահմանված կարգով, իրավախախտները փոխանցվելու են Հայաստանի իրավապահ մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի
- ՊՆ. Երասխում սահմանախախտ է հայտնաբերվել
- Սահմանախախտները հանձնվել են ԱԱԾ-ին
- Արմավիրի մարզում թուրք սահմանախախտ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան