Զոհրաբյան. Մեր բոլոր որոշումները լինելու են բաց
«Մենք հավատարիմ ենք մեր քաղաքական պայմանավորվածությանը։ Երկու շաբաթ հետո խորհրդարանն օրենքի ուժով կգնա ինքնալուծարման»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը նշեց, որ հետագա սցենարն էլ կլինի Փաշինյանի ու Ծառուկյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու։
«Եթե լինի նոր պայմանավորվածություն, մենք պատրաստ ենք հարգել այդ նոր պայմանավորվածությունը։ Այս պահին հստակ է, երկու շաբաթ անց մենք կունենաք նոր քաղաքական իրավիճակ և կմտնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ռեժիմ»,-ասաց Զոհրաբյանը։
Թե ինչ ձևաչափով ԲՀԿ-ն կմասնակցի առաջիկա ընտրություններին, առայժմ քննարկում չի եղել։
«Մեր բոլոր որոշումները լինելու են բաց և հրապարակային»,-ասաց նա։
Զոհրաբյանն ասաց, իր քաղաքական ուժի համար ընդունելի է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումը։
«Մեր հիմնական առաջարկներն ընդունված են, դրանցից մեկն էլ վերաբերում էր ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը։ Այն ապաքաղաքականացրեց նախորդ ընտրությունները։ Մենք մի վերապահում ունենք, օրենքի ուժով ֆիքսել խորհրդարանում չորրորդ ուժի ներկայությունը։ Հաշվի առնելով ներկա քաղաքական իրողությունները, ես մտավախություն ունեմ, որ չորրորդ ուժը մեկ տոկոս էլ չի հավաքի։ Բայց մենք եկանք համաձայնության, որ չորրորդ ուժի համար շեմ սահմանվի գոնե 2 տոկոս շեմը»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան