Թրամփը բացատրել է ԱՄՆ-Ռուսաստան վատ հարաբերությունների պատճառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լավ հարաբերություններ կունենար Ռուսաստանի հետ, եթե չլիներ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի «հիմար» հետաքննությունը՝ կապված ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ընթադրյալ միջամտության հետ։ Այս մասին Թրամփն ասել է Fox Business հեռուստաընկերության եթերում։
«Ես կարող էի շատ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Այդ հիմար հետաքննությունը թույլ չի տալիս մեզ հաստատել այն»,-ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները «լավ բան են, այլ ոչ թե վատ»։ Թրամփը մեկ անգամ ևս հերքել է Ռուսաստանի հետ նախընտրական պայքարում ենթադրյալ պայմանավորվածություն ունենալու վարկածը։
«Չի եղել ոչ մի պայմանավորվածություն»,-ասել է Թրամփը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները