Իլոն Մասկին երեք տարով հեռացրել են Tesla-ի ղեկավար կազմից
Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը և ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը խաղաղ համաձայնության են եկել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Համաձայնագիրը ենթադրում է, որ Մասկը 20 միլիոն դոլար տուգանք կվճարի։ Նա նաև երեք տարի չի կարողանա զբաղեցնել տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը։
Տեղեկատվությունը, որ կողմերը նման համաձայանգիր կկնքեն, շրջանառվում էր ավելի վաղ, սակայն այն ժամանակ պաշտոնական կերպով չէր կնքվել։
Մասկի և հանձնաժողովի միջև հակամարտությունը սկսվել էր վերջինիս թվիթերյան գրառումներից հետո, թե Tesla-ն, հնարավոր է, հեռանա բորսայից։ Նրա այս գրառումներն ազդել էին ընկերության ակցիաների արժեքի վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մասկին կարող է փոխարինել 21st Century Fox-ի գործադիր տնօրեն Ջեյմս Մերդոկը՝ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի որդին։ Սակայն Մասկը հերքել էր այս լուրը։
Հարակից հրապարակումներ`
- Tesla-ն որոշել է ալկոհոլ արտադրել
- Իլոն Մասկը հերքում է.Tesla-ն դեռ նոր գլխավոր տնօրեն չունի
- Իլոն Մասկի հերթական հայտարարությունից հետո Tesla-ի բաժնետոմսերը էժանացել են
- Անհաջող ապրիլմեկյան կատակից հետո Tesla-ի բաժնետոմսերի գինը նվազել է
- Tesla-ն հետ է կանչում 123 հազար Model S մակնիշի էլեկտրամոբիլ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները