«Տեղափոխեք Ձեր վարկն Ինեկոբանկ ավելի ցածր տոկոսադրույքով»
Ինեկոբանկը գործարկել է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման նոր ակցիա, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին Ինեկոբանկ տեղափոխել այլ բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերն առավել մատչելի և շահավետ պայմաններով։
Բանկում տեղեկացնում են, որ ակցիայի շրջանակներում իրականացվելու է և՛ դրամային, և՛ դոլարային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում, ընդ որում ձեռքբերման նպատակով տրամադրված դրամային վարկերի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կկազմի 10% - 11%, իսկ դոլարայինի դեպքում՝ 8.5-11.5% %։
«Տարիների ընթացքում Ինեկոբանկն իր հաճախորդներին է մատուցում հաճախորդի կենսափորձի և գոհունակության բարձրացմանը միտված լավագույն բանկային ծառայություններն ու լուծումները։
Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման այս նոր ակցիան հաճախորդներին տրամադրում է մի շարք առավելություններ, ինչպիսիք են օրինակ՝ ակցիայի շրջանակներում նրանք կարող են իրականանցել վերաֆինանսավորում առանց եկամուտները հիմնավորող փաստաթղթերի, ընդ որում այս պարագայում վարկի վերաֆինանսավորման վերաբերյալ որոշման կայացումը տեղի կունենա մեկ աշխատանքային օրվա ընթացքում»,-նշել է բանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։
Բանկում տեղեկացնում են վերաֆինանսավորման ակցիայի ևս մեկ առավելության մասին, ըստ որի հաճախորդներից չի գանձվի սպասարկման լրացուցիչ միանվագ գումար, ավելին բանկը կկատարի անշարժ գույքի գրավադրման, կադաստրային գրանցման հետ կապված բոլոր վճարումները։
Ինեկոբանկի հիփոթեքային վարկավորման վերաֆինանսավորման ակցիայի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- InecoPay նորարարական վճարային համակարգ՝ առաջին ամբողջական թվային բանկի կողմից
- InecoMobile` բջջային հավելված բոլորի համար
- INECOPAY ժամանակակից և նորարարական համակարգն արդեն հասանելի է Հայաստանում
- Ինեկոբանկը տեղաբաշխում է 5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր
- Ինեկոբանկի վարկերի մարումը ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալներով՝ 0 % միջնորդավճարով. ՎիվաՍել-ՄՏՍ
- Beeline-ը և «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ն սկսել են համագործակցել սպառողական վարկավորման ոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան