Դատարանն օրինական է ճանաչել Խաչատուրյան քույրերից ավագի ազատ արձակման որոշումը
Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական է ճանաչել իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերից ավագին՝ Քրիստինային, բանտից ազատ արձակելու որոշումը։
Ռիա նովոստին գրում է, որ դատական նիստն անցկացվել է փակ ռեժիմով, բայց և այնպես հարազատներին, ընկերներին և լրագրողներին որոշման հրապարակման ժամանակ թողել են ներս մտնել։ Սպանվածի հարազատները խնդրել էին աղջկան հետ վերադարձնել մեկուսարան, իսկ քույրերի փաստաբանները՝ նվազեցնել նրանց վրա դրված արգելքների ցուցակը։
Դատարանը վճռել է Բասմաննի դատարանի որոշումը թողնել անփոփոխ։
Բայց և այնպես, պաշտպանների խնդրանքը՝ աղջկա նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների մեղմման առումով, դատարանը բավարարել է մասնակի՝ թույլ տարով նրան շփվել քննիչների թույլտվությամբ անձանց հետ, ովքեր կապ ունեն քրեական գործին։
Ավելի վաղ դատարանը նմանատիպ որոշում էր կայացրել նաև միջնեկ քրոջ՝ Անգելինայի նկատմամբ։
Սպանվածի ներկայացուցիչն իր հերթին լրագրողներին ասել է, որ մտադիր է բողոքարկել այս որոշումը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոցը կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքը, որը գործելու է մինչև 2018 թ. դեկտեմբերի 28-ը։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ Խաչատուրյան քույրերը օգոստոսի 2-ից կալանավորված էին։ Փորձագետները Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերը՝ մեկուսարանից դուրս
- Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից
- Խաչատուրյան քույրերից մեկին ազատ են արձակել
- Դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերին
- Խաչատուրյան քույրերից երկուսը կրկին տեղափոխվել են մեկուսարան
- Խաչատուրյան քույրերից երկուսը մեղսունակ են ճանաչվել
- Խաչատուրյան քույրերից ավագն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության
- Փորձագետները Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ հոր սպանության պահին անմեղսունակ են ճանաչել
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսը կսովորեն մեկուսարանին կից դպրոցում
- Մոսկվայի օմբուդսմենը քննադատել է դպրոցի գործողությունները, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը «ստի դետեկտորի» միջոցով ցուցմունք կտան
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը
- Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին