Կերչի ենթադրյալ ահաբեկչին մահացած են հայտնաբերել
Կերչի տեխնիկումում ահաբեկչություն գործելու մեջ կասկածվող անձին մահացած են հայտնաբերել։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Նրա մարմինը գտել են ուսումնական հաստատության երկրորդ հարկում։ Կասկածյալի անձը պարզվել է, նա 18 տարեկան է։
Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել էին, որ ահաբեկչության արդյունքում Կերչի տեխնիկումում 13 մարդ է զոհվել, ևս 50-ը վիրավորվել են։
Քննչական կոմիտեն Կերչում պայթյունները դիտարկում է որպես ահաբեկչական գործողություն։ Քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեակա օրենսգրքի «Ահաբեկչության», «Զենքի ապօրինի շրջանառության», «Երկու և ավելի մարդկանց սպանության» հոդվածներով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան