Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Ինչպես այսօր տեղեկացրել էինք, Կերչի քոլեջում տեղի է ունեցել պայթուն. պոլիտեխնիկական քոլեջի ճաշարանում գործի է դրվել անհայտ պայթուցիկ սարք: Գազետա.ռու-ի փոխանցմամբ, զոհվել է 18 մարդ, տուժել 50-ը:
Քննչական կոմիտեն պատահարը որակել է որպես ահաբեկչական գործողություն, հարուցվել է քրեական գործ:
Ըստ աղբյուրի՝ հարձակման մեջ կասկածյալը 18 տարեկան է, նա Կերչի բնակիչ է, սակայն իրավապահները նրան մահացած են գտել:
Ականատեսներից մեկը Գազետա.ռու-ին պատմել է, որ պայթունը տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ: Վիկտորյան պատմել է, որ պայթյունի պահին նա ընկերուհիների հետ քոլեջի մեկ մասնաշենքից գնացել է մեկ այլ մասնաշենք: «Մենք դուրս եկանք փողոց, և մի քանի րոպե հետո լսվեցին պայթյունները: Սկզբից առաջին հարկում, հետո՝ երկրորդ: Բոլորը սկսեցին գոռալ, և մենք կրակոցների ձայներ լսեցինք: Ձայները մոտենում էին, սկսեցին կրակել ուսանողների վրա: Մենք սկսեցինք վազել, երբ սկսեց աշխատել հակահրդեհային ազդանշանային համակարգը », - ասել է Վիկտորյան:
Հարակից հրապարակումներ`
- Կերչի ենթադրյալ ահաբեկչին մահացած են հայտնաբերել
- Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան