ՀՀ բնակչությունը նվազել է 10 հազար մարդով
Հայաստանի Հանրապետության բնակչությունը 2018թ. առաջին կիսամյակի տվյալներով նվազել է 10 հազար մարդով: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացման» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կներկայացնի «Աշխարհի բնակչությունը» ամենամյա զեկույցը։
Ներկայացված տվյալներով, Հայաստանում ծնունդների թիվը շարունակում է նվազել, 2018 առաջին եռամսյակում 2017-ի համեմատ, արդեն 1000 երեխայով ծնունդները նվազել են։ Ա. Հովհաննիսյանի խոսքով, ծնելիության նվազման առումով Հայաստանը հետ չի մնում համաշխարհային տենդներից ու ծնելիությունը գնալով նվազում է։
Նա նշեց, որ Հայաստանը փոքր ինչ տարբերվում է տարածաշրջանային այլ երկրներից մահացության գործակցով։ Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի երկրներում մահացածների թվաքանակն ավելի է, քան ծնվածների թվաքանակը։ Հայաստանում այս տարի մոտ 1500 դեպքով մահացության ցուցանիշը իջել է. եթե անցած տարի նույն ժամանակաշրջանում 14 հազար 500 էր մահացների թիվը, այս տարի 13 հազար է։
«Սա ավելի ցածր է, քան ծնվածների թիվը․ ժողովրդագրական տեսանկյունից սա նշանակում է, որ ունենք բնական հավելաճ։ Այս դեպքում ինչո՞ւ է նվազել բնակչության թվաքականը 10 հազարով։ Դա արտագաղթի բացասական մնացորդի հետևանքն է»,- նշեց նա։
Ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանում նվազում է ամուսնությունների թիվը, ավելանում են ամուսնալուծվածները։ Հայաստանում շարունակում է բարձրանալ ամուսնության տարիքը։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ զեկույցի համաձայն, կյանքի սպասվելիք միջին տևողության մեծացումը բերում է բնակչության ծերացմանը։
«Հայաստանում 2018 թվականին տարեցների ցուցանիշը՝ 63 տարեկան և բարձր, գրանցվել է 13 տոկոս։ Հայաստանը համարվում է ծերացող երկիր։ ՄԱԿ-ի միջազգային սանդղակով, եթե բնակչության ծերացման գործակիցը 7 տոկոսից ավելի է, բնակչությունը համարվում է ծերացող։ ՄԱԿ-ի կանխատեսումներով, ունենք մտահոգիչ պատկեր. 2050 թվականին տարեցների թիվը կհասնի մոտ 22 տոկոսի, որը լուրջ սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական մարտահրավեր է։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարությունն օր առաջ պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի կարողանանք պատրաստ լինել և դիմակայել այդ իրավիճակին, երբ բնակչության 5-ից 1-ը կամ 4-ից 1-ը կլինեն 63 և բարձր տարիքի»,- նշեց Ա. Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանում բարձր է գործազրկության մակարդակը. «Ակնկալվում է լուրջ պետական միջամտություն, պետական քաղաքականություն։ Պետք է կարողանալ ստեղծել հավասար պայմաններ, որ կինը լինի մրցունակ։ Ծննդաբերությունից հետո կինը պետք է կարողանա վերադառալ աշխատանքի՝ համատեղելով երեխայի ծննդյան խնամքի հետ»։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն ասում է, որ աշխարհում ամենաբարձր ծնելիության գործակից ունի Նիգերը 6.6 գործակցով, ամենացածր գործակիցը՝ Չինաստանի նահանգներից մեկը, որտեղ գործակիցը 1.1 է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին