ԿՀՎ-ն գաղտնազերծել է Հիտլերի սեռական կողնորոշման մասին զեկույցը
Նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերն ունեցել է սադոմազոխիստական հակումներ, ինչպես նաև՝ հոմոսեքսուալ ու հետերոսեքսուալ կողմնորոշում: Այս մասին է վկայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծած զեկույցը, որը ներկայացնում է ֆյուրերի կյանքը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Յոթանասուն էջանոց փաստաթուղթը 1943 թ-ին կազմել է մարդաբան Հենրի Ֆիլդը: Զեկույցը հիմնված է Էռնստ Սեջվիկ Գանֆշթենգելի՝ անցած դարի 20-30-ական թվականների ուսումնասիրության վրա: Նա Հիտլերի մտերիմ ընկերն էր, որն հետագայում արտագաղթել է ԱՄՆ:
Ինչպես նշված է զեկույցում, Հիտլերը «սադոմազոխիստական հակումներ» է ունեցել, որոնք երիտասարդ տարիներին համակցվել են նույնասեռական հրապուրանքներով: Հիտլերը նույնասեռական հակում է ունեցել իր ապագա տեղակալ Ռուդոլֆ Հեսի նկատմամբ, որի հետ 1920-ականներին միասին բանտում էին: Զեկույցում պնդում կա, որ Հեսը նույնասեռական էր և կրել է «Ֆրոյլան Աննա» մականունը՝ կանացի հագուստ հագնելու սովորության պատճառով:
Բացի այդ, զեկույցի հեղինակը նշում է, որ Հիտլերը «գեղագիտական հաճույք» էր ստանում, երբ հետևում էր պատանիներին: 1910 թվականից մինչև 1913 թ-ը՝ որպես երիտասարդ նկարիչ, նա ապրել է Վիեննայի արական գիշերօթիկում, որը «համարվում էր մի վայր, որտեղ մեծահասակ տղամարդիկ փնտրում էին երիտասարդների»:
Զեկույցում նաև նշվում է, որ Հիտլերը երկակի սեռական կողմնորոշում է ունեցել. «Նրա սեռական կյանքը երկակի է, ինչպես նրա քաղաքական հայացքները, նա միևնույն ժամանակ հոմոսեքսուալ ու հետերոսեքսուալ է, սոցիալիստ ու մոլի նացիստ, տղամարդ և կին»:
Բացի Հիտլերի սեռական կյանքի փաստերից, զեկույցում կան նաև նրա մանկության, կրթության, սիրած սնունդի, երաժշտության և այլ սովորությունների մասին տեղեկություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները