Հովիկ Աբրահամյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։
Panorama.am-ը Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից տեղեկացավ, որ նա կալանքից ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։
Նա արդեն ազատության մեջ է։ Դատարանին Հենրիկ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդություն ներկայացել էր նրա փաստաբանը։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։
ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:
Հոկտեմբերի 13-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողներին ասել էր, Հովիկ Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում հայտնաբերված զենք-ռազմամթերքը կապ չունի «Մարտի 1-ի» դեպքերի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում հայտնաբերված զենքերը «Մարտի 1»-ի հետ կապ չունեն. ՀՔԾ պետ
- Հովիկ Աբրահամյան. Ինձ անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին
- Առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել է Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների անունները. ՔԿ
- Վարկած կա, որ մարտի 1-2-ին Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքից հայտնաբերված զենքերով են կրակել. ԱԱԾ տնօրեն
- Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները