«Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում Մադրիդյան սկզբունքներն ընդունելի՞ են, թե՞ ոչ՝ հարցրինք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։
«Կարծում եմ՝ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացվի այն սկզբունքների վրա, որոնք այսօր մենք կարևորում ենք․ ա) հարցի լուծումը բացարձակապես խաղաղ բանակցությունների միջոցով, բ) բացարձակապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, գ) խաղաղությանը նպաստող մթնոլորտ, ինչն անչափ էական է, դ) ստատուս և անվտանգություն, ինչն անչափ կարևոր է Հայաստանի համար։ Այս ամենն ուզում եք ներառել Մադրիդյան սկզբունքների մեջ, ուզում եք՝ ոչ, սակայն խնդրում եմ այս երկու կետը՝ ստատուս և անվտանգություն, խստագույնս շեշտել։ Մեզ համար դրանք ամենակարևորն են»։
Կարո՞ղ ենք հասկանալ, որ «մադրիդյանում» ամրագրված Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը ձեզ համար անընդունելի է։ «Ես ասում եմ՝ մենք չենք կարող բանակցել այնպիսի ստատուսի շուրջ, որը չի բավարարում մեր ամենամեծ խնդիրը՝ Արցախի և արցախցիների ֆիզիկական անվտանգությունը»։
Պարոն Մնացականյան, բոլոր դեպքերում տպավորություն է, որ Ձեր մոտեցումներն ու մտքերը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից տարբերվում են։ «Չե՛ն տարբերվում»։ Տարբերվում են, որովհետև նա ասում է՝ առանց Ղարաբաղի ոչ մի բանակցություն, իսկ Դուք ահա արդեն երկու անգամ բանակցել եք Մամեդյարովի հետ՝ առանց ղարաբաղյան կողմի։ «Դա բավականին ծավալուն թեմա է, կանդրադառնանք դրան մեկ այլ ֆորմատով»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները