Մերկ «Մելանիա Թրամփի» մասնակցությամբ տեսանյութը Սպիտակ տանը սկանդալ է առաջացրել
ԱՄՆ նախագահի կնոջ՝ Մելանիա Թրամփի ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմն արձագանքել է Twitter տեղադրված տեսանյութին, որը նկարահանել է ռեփեր TI-ը։
«Սա ընդունելի՞ է»,- գրել է նա և ավելացրել #disgusting #boycottTI հեշթագը։
Իզվեստիան, հղում անելով The Independent-ին, գրում է, որ սոցկայքերի օգտատերերը աջակցել են Առաջին տիկնոջ մամուլի քարտուղարին։ Իր հերթին երաժիշտը գրել է, որ այլևս չի աջակցելու երաժիշտ Քանյե Ուեսթին նրա՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո։
«Ինչ-որ ժամանակ ինձ հաճելի էր աշխատել նրա հետ, բայց այժմ ամաչում եմ, որ մեզ ինչ-որ բան միավորել է»,- գրել է երգիչը։
Տեսահոլովակում Սպիտակ տան Օվալաձև սենյակ է մտնում մի կին, ով նման է ԱՄՆ նախագահի կնոջը։ Աղջիկա հագին բաճկոն է «Ես իսկապես թքած ունեմ, իսկ դո՞ւք» գրությամբ, ով հետո հանում է այն ու պարում դերասանի առջև։
Նմանատիպ բաճկոն Մելանիան հագել էր ծնողներից բաժանված միգրանտ երեխաների կենտրոն այցելության ժամանակ, ինչից հետո համացանցում նրան քննադատել էին։
Հարակից հրապարակումներ`
- CNN-ը պատմել է՝ ինչու էր Թրամփին անհրաժեշտ Քայնե Ուեսթի այցը Սպիտակ տուն
- Սպիտակ տանը հանդիպել են Դոնալդ Թրամփն ու Քայնե Ուեսթը
- Քանյե Ուեսթը մտադիր է հանդիպել Թրամփի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները