Թոմ Քրուզի հետ ամուսնությունն ինձ պաշտպանեց սեռական ոտնձգությունից. Նիկոլ Քիդման
Ամերիկյան-ավստրալացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը հազվադեպ է խոսում Թոմ Քրուզի հետ իր ամուսնության մասին, բայց վերջերս տված հարցազրույցում նա որոշել է խոսել այն մասին, թե ինչպես է կինոաստղի հետ ամուսնությունը պաշտպանել իրեն ոտնձգություններից։
«Ես ամուսնացա երիտասարդ, և ամուսնությունն ինձ տվեց ոչ թե ուժ, այլ պաշտպանություն։ Ես սիրով ամուսնացա, բայց շատ ազդեցիկ տղամարդու հետ ամուսնությունը պաշտպանեցի ինձ սեռական ոտնձգություններից»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ New York Magazine-ին տված հարցազրուցում ասել է դերասանուհին։
Բացի այդ, Քիդմանը նշել է, որ ենթարկվել է հետապնդումների, բայց մանրամասներ չի ներկայացրել։
Նիկոլ Քիդմանը և Թոմ Քրուզն ամուսնացել էին 1990 թվականին, դերասանուհին 22 տարեկան էր, Քրուզը՝ 28 տարեկան։ 2001-ին զույգը բաժանվել է «անհաղթահարելի հակասությունների պատճառով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները