Նինոծմինդայում դիտորդները պահանջում են գտնել և պատժել իրավախախտներին
Ընտրական հանձնաժողովին՝ երեք խոշոր դիտորդական կազմակերպություններ, դիմել են պահանջով՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով նախընտրական քարոզչության փաստը քննարկելու համար:
Jnews-ի փոխանցմամբ, դիտորդական կազմակերպություններ՝ «Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ը, «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» դիմել են Նինոծմինդայի №41 Շրջանային ընտրական հանձնաժողովին, նաև «Արդար ընտրություններ և միջազգային ժողովրդավարական հասարակություն»-ը (ISFED) դիմել է Վրաստանի ԿԸՀ-ին, խնդրանքով` արձագանքել Նինոծմինդայի վարչական ռեսուրսների օգտագործմանը:
ISFED-ի բողոքը վերահասցեագրվել է №41 Շրջանային հանձնաժողովին, այսինքն` Նինոծմինդա: Հայտարարության մեջ բոլոր երեք կազմակերպությունները նշում են, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին (ոմանք էլ նաև նշում են հոկտեմբերի 3-ը), Նինոծմինդայի մունիցիպալիտետի ֆեյսբուքյան էջով տարածվել էր տեղեկություն՝ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու նախընտրական հանդիպման մասին:
Ըստ աղբյուրի, բողոքներում նշված է, որ Նինոծմինդայի Սակրեբուլոյի աշխատակազմի ղեկավարը հաստատել է, որ այդ էջը Սակրեբուլոյի պաշտոնական էջն է: Կազմակերպությունները նշում են, որ այս խախտումը նախատեսված է ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի «դ» ենթակետով, որը արգելում է նախընտրական քարոզչության տարածումը այն մարմինների եւ հաստատությունների տեղեկատվական միջոցներով, որոնք ֆինանսավորվում են պետական կամ տեղական բյուջեից:
«Միջազգային թափանցիկություն-Վրաստան»-ը, որը հոկտեմբերի 5-ին դիմել էր №41 Շրջանային հանձնաժողովին, համապատասխան պատասխանատուներին խնդրում է, որ նրանք գտնեն իրավախախտին եւ կազմեն վարչական իրավախախտման արձանագրություն՝ համաձայն Վրաստանի Ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի, այսինքն, տուգանեն իրավախախտին 2000 լարիով:
Մնացած 2 դիտորդական կազմակերպությունները նույնպես պահանջում են գտնել և պատժել իրավախախտներին:
Այս բողոքներին ի պատասխան, Շրջանային ընտրական հանձնաժողովը նամակ է հղել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլուին` խնդրելով քննարկել և պարզել այն հարցը, թե արդյոք եղել է խախտում, ինչպես նաև իրավախախտման առկայության դեպքում՝ գտնել և անվանել այն անձի անունը և ազգանունը, ով կատարել է իրավախախտումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները