Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ին. «Կամ Մանբիչը դուք մաքրեք քրդերից, կամ դա կանենք մենք»
Անկարայում կայացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության արտգործնախարար Քյուդրեթ Օզերսայի հանդիպումը։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօղլուն անդրադարձել է Սիրիայի Մանբիչ քաղաքի հարցին, որտեղից ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի քրդական ուժերն ամբողջովին դուրս չեն եկել, ինչպես նախատեսված էր թուրք-ամերիկյան համաձայնագրով։
Չավուշօղլուն, անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի Թուրքիա կատարելիք այցին, ասել է.
«Պոմպեոյի հետ հանդիպմանը խոսելու ենք թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող բոլոր հարցերից։ Խոսելու ենք, թե ինչ քայլեր ենք իրականացնում տարբեր ոլորտներում։ Մեզ համար կան զգայուն հարցեր։ Օրինակ՝ գյուլենական համայնքի հարցը։
Երբ Պոմպեոն ստանձնեց իր պաշտոնը, մենք հաստատեցինք Մանբիչի ճանապարհային քարտեզը։ Համատեղ ռազմաուսումնական ծրագրեր սկսեցինք, թեև կան որոշակի հետաձգումներ։ Մեզ համար կարևոր է, որ այդ ճանապարհային քարտեզն ամբողջովին իրականացվի։ ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերել այդ ահաբեկիչներին։ Քաղաքը հանձնել է քրդերին այն դեպքում, երբ Մանբիչի բնակչության մեծ մասը կազմում են արաբները։ Կամ Մանբիչը դուք մաքրեք քրդերից, կամ դա կանենք մենք»։
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 4-ին Չավուշօղլուի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ճանապարհային քարտեզի շուրջ։ Դրանով նախատեսվում է քրդերին դուրս մղել Մանբիչից և նրանցից ետ վերցնել այն զենքերը, որոնք տրամադրվել էին ԱՄՆ-ի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները