Պոլսահայ ռոք երգիչը հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած թուրքին
Թուրքիայի քաղաքացի, պոլսահայ հայտնի երգիչ Հայկո Ջեփքինը Twitter-ում հայհոյել է իրեն անձնական վիրավորանք հասցրած մի թուրք օգտատիրոջ։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Ջեփքինը Twitter-ում գրառում է արել, որ Թուրքիայի Մուղլա նահանգում ընթացող օդային մարզաձևերի փառատոնի երկրորդ օրը պարաշյուտից թռիչք է իրականացրել։
Ջեփքինի գրառմամբ կիսվել է Դուրսուն Չավուշ անունով մի թուրք օգտատեր և կից թողել է իր մեկնաբանությունը, որում Ջեփքինի հասցեին անձնական վիրավորանք է հասցրել։
«Ըստ էության ոչ մի սիմետրիկություն չունեցող այս մարդը թռիչքից հետո պիտի որ ավելի այլանդկավեր։ Իսկ գուցե նա այսպե՞ս է մտածում. «Առանց այդ էլ Աստված զարմացել է, սրանից դեն էլի ի՞նչ կարող է լիել»։
Ներեցեք ինձ, բայց այս մարդը խելագար է»։
Ի պատասխան վերոնշյալ մեկնաբանության՝ Ջեփքինը սեռական բնույթի հայհոյանք է հասցրել թուրք օգտատիրոջը, ինչն էլ բարկացրել է թուրքական աղբյուրին։