Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, ով հոսպիտալացվել էր անցած շաբաթ օրը, ապաքինվում է և շուտով կվերադառնա աշխատանքի։ Ռիա նովոստիին ասել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը։
Ավելի վաղ նա պատմել էր, որ Ջիգարխանյանը հիվանդանոցներից մեկում կմնա մի քանի շաբաթ, միաժամանակ նրա առողջական վիճակը մտահոգիչ չէ։
«Նա ապաքինվում է։ Նա բուժվելու կարիք ունի, ինչը ժամանակ է պահանջելու, բայց վերջին մի քանի օրը դինամիկան շատ դրական է։ Տասը օրից նա կլինի ինչպես սովորական մարդը, կգնա աշխատանքի»,- ասել է Սողոմոնյանը։
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց
- Ջիգարխանյանը դատական նիստին չի ներկայացել
- Ջիգարխանյանի նախկին կինն իրեն մեղավոր չի համարում
- Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը
- Ջիգարխանյանի նախկին կնոջ գործն ուղարկվել է դատարան
- Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է
- Ջիգարխանյանը վերադառնում է աշխատանքի
- Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս է գրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին