Վենգերը հայտարարել է վերադարձի մասին
Հայտնի ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ շուտով ֆուտբոլ կվերադառնա։ Նա աշխատանքի կանցնի 2019 թվականի հունվարի 1-ից։ Bild թերթին հղում անելով՝ «Իզվեստիա»-ն գրում է, որ իրեն հանգստացած է զգում և կրկին պատրաստ է աշխատել։ Նա հավելել է, որ դեռևս չի կարող ասել, որտեղ կշարունակի աշխատանքը։ Նա չի բացառել, որ կգնա Ճապոնիա։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վենգերը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» կամ էլ զբաղեցնել ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Վերնգերը ղեկավարել է «Արսենալը» 1996 թվականից և պաշտոնից հեռացել 2018-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները