Փորձագետները պարզել են՝ որտեղ և որքան գումար են ծախսում զբոսաշրջիկներն աշխարհում
Վերլուծաբանները պարզել են, որ 2017 թվականին աշխարհում զբոսաշրջիկները ծախսել են 1 տրիլիոն 317 միլիարդ 169 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Բացի այդ, կազմել են այն 10 պետությունների վարկանիշային ցուցակը, որոնք առավել մեծ եկամուտներ են ստացել զբոսաշրջությունից, գրում է ՌԻԱ Նովոստին:
Վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ը (211 մլրդ դոլար, համաշխարհային ծախսերի 16 տոկոսը), երկրորդը՝ Իսպանիան (68 մլրդ, 5,15 տոկոս), երրորդը՝ Ֆրանսիան (61 մլրդ, 4,6 տոկոս): Հնգյակը եզրափակել են Թաիլանդը (57 մլրդ, 4,3 տոկոս) և Մեծ Բրիտանիան (51 մլրդ, 3,9 տոկոս):
Տասնյակում հայտնվել են Իտալիան, Ավստրալիան, Գերմանիան, Մակաոն և Ճապոնիան:
Այս երկրներին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում տարվա ընթացքում ճանապարհորդողների ծախսերի գրեթե կեսը (49 տոկոս):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները