Forbes-ը կազմել է ամենաառատաձեռն միլիարդատերերի ցանկը
Forbes ամսագրի ներկայացուցիչները կազմել են այն միլիարդատերերի ցուցակը, ովքեր 2017 թվականին մյուսներից շատ գումար են ծախսել բարեգործական նպատակներով։ Ամենամեծ նվիրատվությունը կազմել է 2,8 միլիարդ դոլար, այն արել է Ուորրեն Բաֆֆետը։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ գումարից 2 միլիարդը ներդրում է կատարել «Բիլլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամում, իսկ մնացած մասը փոխանցել է բարեգործական հիմնադրամ, որը վերահսկում են նրա երեխաները։
Երկրորդ տեղում է Բիլլ և Մելինդա Գեյթսը։ Նրանք ծախսել են բարեգործության նպատակով 2,5 միլիարդ դոլար։ Երրորդ տեղում է Նյու Յորքի նախկին քաղաքապետ և Bloomberg լրատվական գործակալության հիմնադիրը Մայքլ Բլումբերգը (բարեգործության համար՝ 700 միլիոն դոլար), Walmar-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնը (536 միլիոն դոլար), Ջորջ Սորոսը (531 միլիոն դոլար), Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, որոնց Chan-Zuckerberg Initiative բարեգործական հիմնադամը կրթության, բժկություն և գիտական հետազոտության համար ներդրել է 400 միլիարդ դոլար։