Մարտական հերթապահությունն իրականացվում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում. պարզաբանում
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Հրապարակ» թերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածի հետ կապված, որտեղ նշված է, թե ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում։
Պարզաբանման մեծ ասված է.
««Հրապարակ» թերթի 17.10.18 համարում տեղեկատվություն է հրապարակվել, թե լուրեր են ստացել, որ ոստիկանության զորքերի` հանրապետության պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնելու գործընթաց սկսելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ խզել են պայմանագրերն ու հեռացել համակարգից:
Հայտնում ենք, որ մարտական հերթապահություն իրակաանցնելու ժամանակահատվածում ոստիկանության զորքերի համալրումն ու զորացրումը կատարվել է բնականոն համամասնությամբ, պետական սահմանի պաշտպանությանը մեկնող ստորաբաժանումները կազմավորվում են բացառապես կամավորության սկզբունքով, իսկ մարտական հերթապահությունն իրականացվում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում ու զինվորական պարտքի բարձր գիտակցությամբ:
Հավելենք նաև, որ խնդրո առարկա ժամանակահատվածում ոստիկանության զորքերը համալրվել են մի քանի տասնյակ զինծառայողներով, իսկ շուրջ երկու տասնյակ դիմումներ քննարկման փուլում են»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները