Առաջարկվել է Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանել ի պատիվ Այվազովսկու կամ Գրինի
Ղրիմի Հանրային պալատի ղեկավարը Գրիգորի Իոֆֆեն կարծում է, որ «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանը կարելի է կոչել ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կամ գրող Ալեքսանդր Գրինի անունով։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Ղրիմի հանրային պալատը ներկայացրել է մի շարք հայտնի հայրենակիցների, որոնց անունով կարող են կոչել Սիմֆերոպոլի օդանավակայանը։ Ընդամենը 10 անուն է ներկայացվել, այդ թվում կայսրուհի Եկատիրինա Երկրորդ, իշխան Գոլիցին, ծովակալ Նախիմով, բժիշկ Պիրոգով, նկարիչ Այվազովսկի, գրողներ Չեխով ու Գրին, գիտնական Մենդելեև:
«Ես կարծում եմ, որ օդանավակայանը կարելի է անվանել Հովհաննես Այվազովսկու կամ Ալեքսանդր Գրինի անունով։ Ես այդպես եմ քվեարկելու։ Նրանց գործունեությունը և ճակատագիրը կապված է Ղրիմի հետ։ Բացի այդ, մեր օդանավակայանն արված է ալիքի տեսքով։ Գրինն ունի «Ալիքների վրայով վազողը» վեպը, իսկ Այվազովսկին ծովային թեմաներով է ստեղծագործել»,- ասել է Իոֆֆեն։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն ։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու, Տիցիանի աշխատանքները ցուցադրվելու են Ռուսական պետական գրադարանում
- Այվազովսկու աշխատանքները ցուցադրվելու են Նավաշինարարի օրվան նվիրված ցուցահանդեսում
- Այվազովսկին պատկանում է աշխարհին. Ռուսական պետական թանգարանի տնօրեն
- Այվազովսկին դարձել է Լոնդոնում «ռուսական» վաճառքի «հաղթողը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին