Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապացությամբ
Պաշտոնական այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցությունն է հայտնել աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Էրդողանը Մոլդովայից հեռախոսակապ է հաստատել Գյուլերի ընտանիքի և հարազատների հետ ու հայտնել իր ցավակցությունը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը Գյուլերի մասին ասել է․
«Թուրքիայի զավակ, վարպետ Արա Գյուլերն իր թողած ժառանգությամբ մշտապես վառ կմնա բոլորիս հիշողության մեջ»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում Ստամբուլում մահացել էր «դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսին արժանացած պոլսահայ Արա Գյուլերը։
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է պոլսահայ աշխարհահռչակ նկարիչ Արա Գյուլերը
- Արա Գյուլերը հոսպիտալացվել է
- Թուրքիայում բացվել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը
- Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին և նրա թոռներին
- Հայաստանում Արա Գյուլերի թանգարան բացելու համար այս պահին շենք չկա. փոխնախարար
- Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել թուրքական պրոիշխանական ընկերությանն իր արխիվը հանձելու պայմանագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան