
Մեսսին խնդրել է «Բարսելոնային» գնել Պոգբային
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է թիմում տեսնել «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային։
Գազետա.ռու-ն գրում է, որ Daily Mail-ի տեղեկատվությամբ, «Բարսելոնայի» ավագն իր ցանկության մասին հայտնել է նաև ակումբի ղեկավարությանը։ Նշվում է, որ կատալոնացիների մյուս առաջնորդները համաձայն են Պոգբային ձեռք բերելու նպատակահարմարության հետ:
Այս մրցաշրջանի ընթացքում 25-ամյա Պոգբան խնդիրներ է ունեցել «Մանչեսթր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։ Անգլիական մամուլը պնդում է, որ այդ կոնֆլիկտի պատճառով ֆրանսիացին դեմ չէ լքել ՄՅՈՒ-ն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Մոուրինյուն ՄՅՈՒ խաղացողների ներկայությամբ Պոգբային զրկել է ավագի կարգավիճակից
- Պոգբան Մոուրինյոյի հետ հաշտվել է
- Պոգբան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս»
- Պոգբան զայրացրել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչ Մոուրինյոյին
- Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»
- Մենք չենք կրկնի Եվրո-2016-ի սխալները. Պոգբա