Նունե Սարգսյան. «Սուպեր Դավիթն ընդդեմ կրակի»-ի խաղը կփորձեմ խաղալ թոռնիկներիս հետ
Այսօր՝ Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օվա առթիվ հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական «Լուսէ» կենտրոնում տեղի ունեցով «Սուպեր Դավիթն ընդդեմ կրակի»-ի կրթական խաղի շնորհանդեսը։
Խաղը ստեղծվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության, Dasaran կրթական ծրագրի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի միջև համագործակցության շրջանակում։
Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խաղի միջոցով աշակերտները կսովորեն ճիշտ վարքականոնները՝ հրդեհի դեպքում, ինչն էապես կնվազեցնի երեխաների մասնակցությամբ հրդեհածին իրավիճակների առաջացման հավանականությունը. «Խաղի նպատակն է աշակերտներին, ինչպես նաև մեծահասակներին սովորեցնել՝ ինչ անել և ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել, երբ հրդեհային երեք իրավիճակներում ես հայտնվել՝ հրդեհ անտառում, շենքային պայմաններում և տրանսպորտում՝ մասնավորպես մետրոյում։ Խաղը հասանելի է Dasaran.am հարթակում, սակայն «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով ևս հնարավոր է այն խաղալ»։
Շնորհանդեսի ժամանակ նշվեց, որ խաղի՝ արդեն մի քանի ամիս հասանելի լինելուց հետ արված վճակագրությունը ցույց է տալիս, որ օգտատերերը շատ ակտիվ են։ Խաղացողների թվով ամենաակտիվը Կոտայքի մարզն է։ Իսկ տոկոսային առումով առավել ակտիվ են աղջիկները՝ գերազանցելով 50 տոկոսը։
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց. «Շատ ուրախացա, որ աղջիկները մեծ ակտիվություն են ցուցաբերում, դա կապում եմ հայ աղջկա ակտիվ, հետաքրքրքսեր և ուժեղ կերպարի հետ»։
Նա ընդգծեց, որ տեխնոլոգիան, համակարգչային ուսուցումը շատ կարևոր է 21-րդ դարի երիտասարդ սերնդի համար։
«Այս խաղն ինձ այնքան ոգևորեց, որ ես նույնիսկ ուզում եմ իմ թոռնիկներին ներգրավել դրա մեջ, վստահ եմ, որ շատ կհավանեն։ Սա համաշխարհային խաղ է, ամբողջ աշխարհն է առնչվում աղետների հետ՝ հատկապես կլիմայի փոփոխության պատճառով։ Երիտասարդ սերունդը տեղյակ պետք է լինի՝ ինչպես պայքարել աղետների դեմ և այս խաղը այդ քայլերից մեկն է»։
Նունե Սարգսյանը նշեց, որ ինքը ևս փորձելու է խաղալ այն։
«Ուրախ եմ, որ այս միջոցառումը տեղի ունեցավ «Երևան իմ սեր» հիմնադրամի տարածքում, որը ստեղծվել է ամուսնուս՝ Արմեն Սարգսյանի և արքայազն Չարլզի ջանքերի ու աշխատանքի շնորհիվ՝ տարիներ առաջ։ Նպատակն է՝ սպառնալիքի տակ գտնվող 20-րդ դարի կառույցները վերականգնել, թարմացնել ու տալ համայքներին, երեխաներին։ Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որ այս շենքի տարածքում պետք է իրագործվեն և դռները բաց լինեն բոլորի համար»,- հավելեց նա։