Կարիք ունեմ հասկանալու՝ ինչ է իրենից ներկայացնում բիթքոինը. վարչապետի պաշտոնակատար
«Անկեղծ ասած՝ դեռ կարիք ունեմ հասկանալու՝ ինչ է իրենից ներկայացնում բիթքոինը։ Կան մարդիկ, որ ասում են՝ դա անթույլատրելի է, կան մարդիկ, ովքեր ասում են՝ դա ապագան է։ Իսկապես, ես կարիք ունեմ ավելի լավ հասկանալ»,- այսօր Հայաստանում Մայնինգ ֆերմայի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, որ մեր երկրում բիթքոինն օրենսդրորեն կարգավորված չէ, վարչապետն ասաց. «Այդպիսի նախաձեռնություններ կային, բայց կարծես թե մեր բանկային համակարգը որոշակի վերապահումներ ունի դրա հետ կապված։ Իսկապես հասկանալու կարիք կա։ Ես կարծում եմ՝ պետք է ավելի հանդարտ վերաբերվել, մինչև հասկանաք՝ այն իրենից ինչ է ներկայացնում»,- ասաց նա։
Անդրադառնալով ներդրումների հարցին՝ վարչապետի պաշտոնակատարը նկատեց՝ քաղաքական առկախված վիճակն առկախում է նաև տնտեսական գործունեությունը։
«Մենք հույս ուեննք, որ տնտեսական իրավիճակը շատ ավելի աշխույժ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Մենք շատ շահագրգռված ենք, որ Հայաստանում ներդրումներ տեղի ունենան, և իհարկե, կառավարությունն իրենից կախված առավելագույնը կանի»,- ասաց նա։
Հարցին՝ ե՞րբ պետք է սպասել մեծ ներգաղթի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ դա միանգամից տեղի չի ունենաում, դա երկարատև գործընթաց է։
Լրագրողները վարչապետին հիշեցրեցին, որ ինքը նախկինում բազմիցս խոսել է՝ Գագիկ Ծառուկյանը բիզնեսով է զբաղվում, այժմ ի՞նչ կասի այս առումով։ Նա ի պատասխան նկատեց՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է։
«Մնացածն իմ մեկնաբանության խնդիրը չէ։ Ես արդեն հայտնել եմ, որ Հայաստանում արդեն օլիգարխներ չկան»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում