Տնտեսություն 18:25 18/10/2018 Հայաստան

Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները բանկային համակարգը որևէ ցնցումների չեն ենթարկել. Արման Բարսեղյան

Հայաստանի բանկային համակարգում առաջիկայում տոկոսադրույքի մակարդակի էական փոփոխություն չի ակնկալվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ամերիաբանկ»-ի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

«Առաջիկա 6 ամիսներին, տոկոսադրույքների մակարդակի էական փոփոխություն չենք ակնկալում: Ավելի երկար ժամկետի համար դժվար է կանխատեսումներ անել՝ կապված բազմաթիվ գործոնների փոփոխության հնարավորության հետ»,- ընդգծեց բանկի պաշտոնյան։

Նրա խոսքով՝  չորս հիմնական գործոններ են ազդում տոկոսադրույքների միտումների վրա: Դրանցից մեկը տնտեսական ակտիվությունն է։ «Այս տարվա հունվար-օգոստոսին տնտեսության ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,7%-ով։ Դա նշանակում է, որ որքան բարձրանան տնտեսական աճի տեմպերը, այդքան ֆինանսական ռեսուրսների նկատմամբ լրացուցիչ պահանջարկ է ստեղծվելու»,- ասաց Արման Բարսեղյանը։

Նա նշեց, որ վերջին 12 ամիսներին հիմնական միջազգային շուկաները տոկոսադրույքների որոշակի աճի միտում են գրանցել: Հայաստանի թողարկած եվրոբոնդերի տոկոսադրույքներն, ըստ նրա, ևս մոտ 0,5-0,75 տոկոսային կետով բարձրացման միտում են արձանագրել: «Կարծում ենք, որ այս միտումը որոշակի ժամանակային լագով հնարավոր է ազդեցություն ունենա հայաստանյան շուկայի վրա»,- նշեց նա։

Տոկոսադրույքների վրա ազդող երրորդ գործոնը Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունն է, որը կարող է զսպող կամ ընդլայնող ազդեցություն ունենալ։ Արման Բարսեղյանը հիշեցրեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2017-ից ի վեր մնացել է անփոփոխ՝ 6% մակարդակում: Այդուհանդերձ, նա չբացառեց ԿԲ քաղաքականության մեջ փոփոխությունների հնարավորությունը, որոնք կարող են ազդել տոկոսադրույքների վրա:

Նա նաև նշեց, որ բանկային համակարգում կապիտալի նվազագույն շեմի բարձրացումից հետո տեղի ունեցավ կոնսոլիդացիոն գործընթաց. «Սակայն, ներկայումս նոր զարգացումներ չկան: Այսինքն՝ մրցակցության առումով մենք շուկայում ունենք նույն կառուցվածքը, բայց  կարևոր փոփոխություն է այն, որ բանկերի մեծ մասը կապիտալն ավելացնելու արդյունքում ունեին կապիտալի և լիկվիդայնության ավելցուկ, որն արդեն բացակայում է»։

Հարցին, թե ինչպես կանդրադառնա քաղաքական, հետևաբար՝  տնտեսական նոր իրողությունը տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի վրա, Արման Բարսեղյանը նախ հիշեցրեց, որ  միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը Հայաստանի  վարկանիշը գնահատել է «կայուն» B1, ինչը նշանակում է, որ  Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական:

«Ինչքան երկրի ռիսկայնությունը նվազի, բնականաբար, մեր երկրի ռեյտինգը կբարձրանա և դրա արդյունքում բանկերը կկարողանան միջազգային շուկաներից ֆինանսական ռեսուրսներ ներգրավել։ Հետևաբար, քաղաքական և տնտեսական կայունությունը նպաստելու  է երկրի ռիսկայնության  և տոկսոսադրույքների նվազեցմանը։ Ամեն դեպքում, մեր սպասումները, որոնք ընդհանուր իրավիճակը վերլուծելով ունենք՝ այն է, որ կարճաժամկետ հատվածում  տոկոսադրույքների բարձրացման ուղղությամբ չենք կարծում, որ հնարավոր զարգացումներ կլինեն ,- ասաց նա։

Ինչ վերաբերում է քաղաքական զարգացումներին, Արման Բարսեղյանը նշեց, որ Հայաստանում  տեղի ունեցող քաղաքական զարգացումների հետևանքով բանկային համակարգը որևէ էական ցնցումների չի ենթարկվել։ Ավելին, ըստ նրա, թե կապիտալիզացիայի, թե ընդհանուր գործունեության մասով բոլոր իրավիճակները հաղթահարվել են առանց էական ցնցումների:
Ամերիաբանկի ներկայացուցչի խոսքով՝ նույնիսկ վերջին ամիսներին իրենք չեն նկատել անգամ ավանդների արտահոսք, որը կարող էր տեղի ունենալ՝ հաճախորդների մոտ հնարավոր անհանգստությունների հետևանքով: Եզակի դեպքեր, ըստ նրա, հնարավոր է լինեն, բայց դրանք ընդհանուր պատկերը չեն փոխել:

«Դա ցույց է տալիս, որ երկրի տնտեսությունը, ֆինանսաբանկային համակարգը ինստիտուցիոնալ առումով այնքան կայացած է, որ նույնիսկ քաղաքական իրադարձությունները վճռական ազդեցություն չեն ունենում: Բավարար վստահություն ունենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ևս որևէ էական նեգատիվ ազդեցություն չեն ունենա բանկային համակարգի կայունության վրա»,- նշեց Արման Բարսեղյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}