Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 27.4%-ով աճել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 11 մլն 562.6 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.4%-ով:
Նշենք, որ 2017 թվականի ութ ամիսներին Հայաստանում արտադրվել է 9 մլն 74.3 հազար լիտր պաղպաղակ:
Այս տարվա հունվար-օգոստոսին 26.6%-ով ավելացել է նաև կաթնասերի արտադրության ծավալը: Եթե 2017 թվականի ութ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 60.1 հազար լիտր կաթնաշոռ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 76.1 հազար լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան