Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան
Հայաստանում Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան, որն աշխարհում նշվում է հոկտեմբերի 17-ին։ Այս մասին հայտնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Էթիկայի միջազգային օրվա շրջանակում, որն աշխարհում նշվում է 2014 թվականից, տարբեր երկրներում ընկերությունները հատուկ միջոցառումներ են կազմակերպում, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծեն էթիկայի նշանակությունը բիզնեսի համար և վերահաստատեն իրենց հավատարմությունն ազնվության բարձրագույն ստանդարտներին։
Միջոցառման շրջանակում Հայաստանում Beeline-ի կոմպլայենսի աշխատակիցները վարչական գրասենյակում հատուկ հատվածներ էին հատկացրել, որտեղ աշխատակիցները գրառումներ էին կատարում, նշելով, թե ինչ է իրենց համար էթիկան։ Այնուհետև կազմակերպվել է թեմային առընչվող ֆիլմի դիտում և քննարկում։
«Ամբողջ աշխարհում կոմպլայենսի գործառույթն ընկերություններում շատ կարևոր դեր է խաղում, քանի որ բիզնեսում էթիկայի բարձր ստանդարտների պահպանումը պարզապես անհրաժեշտություն է գործընկերների և հասարակության հետ առնչվելիս։ Լինելով միջազգային խոշոր ընկերություն ՎԵՈՆ խումբը նույնպես հետևում է այդ միտումներին և իր կազմում գործող ընկերություններում ձգտում է ապահովել բացարձակ թափանցիկություն և ազնվություն», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանում Beeline-ի կառուցվածքում կոմպլյենսի գործառույթը ներդրվել է 2016 թ-ին և աշխատում է ընկերության բոլոր գործընթացների կատարյալ թափանցիկության և էթիկայի բարձր ստանդարտների պահպանման ուղղությամբ։ Բիզնես էթիկայի պահպանումն ապահովում է ռիսկերի նվազեցում, կեղծիքների բացառում, ընկերության նպատակների և արժեքների իրականացում։
Հարակից հրապարակումներ`
- Ու՞ր են գնում տեխնոլոգիաները. Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Starthub Offline հերթական քննարկումը
- Beeline-ը գործարկել է երկու նոր ծառայությունների փաթեթ մարզերի բնակիչների համար
- Beeline-ի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Summer Business School 2018-ի մասնակիցների հետ
- Beeline-ի և Գործատուների միության աջակցությամբ դպրոցականները կուսումնասիրեն արևային էներգիայի կուտակման տեխնոլոգիան
- iPhone XS և iPhone XS Max սմարթֆոններն արդեն հասանելի են Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում
- Beeline-ի աջակցությամբ գործարկվել է ստարտափների համար նախատեսված StartHub.am տեղեկատվական հարթակը
- Հայաստանում Beeline-ի ղեկավարը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Արդարադատության ակադեմիայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին