Իրանի գլխավոր դատախազը կրկին արգելել է կանանց այցելել մարզադաշտ
Իրանի գլխավոր դատախազը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ երկրում կանայք չեն այցելելու ֆուտբոլային հանդիպումների։
Գազետա.ռու կայքը գրում է, որ նա նման հայտարարություն արել է Իրան-Բոլիվիա խաղից հետ, երբ շուրջ 100 կին այցելել էին ընկերական հանդիպմանը։ 1979 թվականից հետո առաջին անգամ էր։
«Ես դեմ էի, որ երեկ կանայք ներկա լինեին «Ազադի» մարզադաշտում։ Մենք մահմեդական պետություն ենք, մենք մահմեդականներ ենք։ Երբ կինը գնում է մարզադաշտ և տեսնում է կիսամերկ տղամարդկանց՝ մարզական հագուստով, դա հանգեցնում է մեղքի։ Եթե նորից կրկնվի, ես կհանձնարարեմ Թեհրանի դատախազությանը միջոցներ ձեռնարկել»,- ասել է Իրանի գլխավոր դատախազը։