Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա. ԱԳ նախարար
«Շարունակում ենք քննարկումները, կոնսուլտացիաներն այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, քանի որ նման իրավիճակները հետագայում կարող են ի հայտ գալ տարբեր պատճառներով, և ՀԱՊԿ-ի կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցին։
Դիտարկմանը՝ դիվանագիտական առումով արդյոք ճիշտ էր մեղադրանք առաջադրել, հետո Խաչատուրովին հետ կանչել, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ դա խիստ ներքաղաքական բնույթի հարց է, և Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի մեր ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա:
«ՀԱՊԿ հեղինակությունը Հայաստանի համար այնքան կարևոր է, որքան կազմակերպության յուրաքանչյուր անդամի համար», - ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ խորհրդարանական վերահաժողովի նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու որոշմանը, ԱԳ նախարարի պաշտոնակատարն ասաց, որ դրանում որևէ խնդիր չի տեսնում։
«Այս հարցերին պետք է պարագմատիկ վերաբերվենք: Չգիտեմ՝ այս պահին խորհրդակցությունը մեր գործընկերների հետ ինչպիսին է, բայց մոտեցումը պետք է պրագմատիկ լինի: Որևէ խնդիր չեմ տեսնում», - ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվում է Մոսկվա՝ ՀՀ ԱԺ հնարավոր լուծարման պատճառով
- Ղազախստանի ԱԳՆ. Խաչատուրովի փոփոխման գործընթացը շարունակվում է
- Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ դնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի կրակոցներին
- ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան
- Փաշինյանը՝ Խաչատուրովի ազատ արձակման մասին
- Յուրի Խաչատուրովի որդիները հայտարարություններ են արել
- Փաստաբան. Խաչատուրովը շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը
- ՀԱՊԿ ղեկավարությունը Խաչատուրովի հետկանչի մասին տեղեկություններ չունի
- Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին