Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին՝ Ղրիմի Կերչ քաղաքի Ճարտարագիտական քոլեջում տեղի ունեցած պայթյունի և հրաձգության կապակցությամբ, որին զոհ են դարձել և վիրավորվել մի քանի տասնյակ մարդիկ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, դատապարտելով կատարվածը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին և հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին:
«Թող Ամենողորմ Տերն Իր երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի զոհվածների հոգիները և պահպանի Ռուսաստանը նմանօրինակ ողբերգություններից՝ Իր Աջի հովանու ներքո խաղաղ և անվտանգ պահելով նրա բարեսեր ժողովրդին», - նշել է Նորին Սրբությունը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
- Կերչում մահացածների թվում հայեր չկան
- Կերչում տեղի ունեցած ահաբեկչությունից մանրամասներ են հայտնի դարձել
- Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի