
ԱՆ. Համաներման վերաբերյալ օրինագիծն այս փուլում հրապարակման ենթակա չէ
«Մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը ՀՀ ազգային ժողովում քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի»,-նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
Նա ընդգծել է, որ համաներման ակտի նախագիծը քննարկվում է գաղտնի ռեժիմով և այս փուլում այն հրապարակման ենթակա չէ:
«Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նիստում նախագծի քննարկումը ևս եղել է փակ ռեժիմով, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախագիծը քննարկվելու է համապատասխան իրավասու հանձնաժողովի փակ նիստում»,-գրել է նախարարության ներկայացուցիչը։
Նշենք, որ մամուլի տարբեր հրապարակումների համաձայն, համաներումը տարածվելու էր Շանթ Հարությունյանի ու ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
- «Ժողովուրդ». Ում վրա կտարածվի համաներումը
- Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
- Արտակ Զեյնալյանը՝ համաներման մասին
- Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը կքննարկվի դռնփակ ռեժիմով. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին