Շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է. վարչապետի պաշտոնակատար
«Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է, և դա ինչ-որ առումով Դուշանբեի համաձայնությունների արդյունք է»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հարցին՝ Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապը ձեռք բերվե՞ց, կապի մե՞ջ են, նա պատասխանեց. «Այո, ադրբեջանական կողմի հետ, ինչպես որ պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող ենք ասել, որ փոխադարձաբար ցանկացած տեղեկատվություն կես ժամվա ընթացքում կհասնի կամ Ադրբեջանի նախագահին կամ ինձ։ Դե այնպես չէ, որ ամեն դեպքում կապի մեջ ենք մտնում, ըստ անհրաժեշտության»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան