Գիշերօթիկի մոտ գտած նորածին երեխաների վրա բռնության հետքեր չեն եղել
Գյումրիում գործող Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության շենքի մոտ երեկոյան պահակը պոլիէթիլենային տոպրակի մեջ երկու նորածին երեխա էր գտել։ Panorama.am-ի հետ զրույցում հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանն ասաց, այս պահին երեխաներն իրենց մոտ չեն։
«Ուշ ժամի մեր պահակը նկատել է, զանգահարել համապատասխան մարմիններին, մնացած օրինական քայլերն արեցի, եկան, երեխաներին տարան։ Երկու տղա երեխա էին»,-ասաց Կարապետյանը։
Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ երեխաները տեղափոխվել են Գյումրիի «Երեխայի տուն» մանկատուն։
«Երեխաների տաքուկ անկյունի հարցը լուծված է, ապահով միջավայրում են, մնացած հարցերը թե ինչպես կլինեն, կտեղափոխվե՞ն, թե՞ կմնան այդ մանկատանը դեռ հստակ չէ»,-ասաց մարզպետի տեղակալը։
Հովսեփյանի խոսքով, երեխաները ենթարկվել են բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ առողջական խնդիրներ չունեն, նրանց մարմինների վրա բռնության հետքեր չկան։
«Այդ մանկատանը կան բժիշկներ, մանկաբույժներ։ Հետազոտության ենթարկվեցին անմիջապես։ Նախնական տվյալներով, նրանք 4-5 օրական են, երկվորյակներ են»,-ասաց նա։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, գործը դեռ ոստիկանությունում է։
Ոստիկանությունից էլ ասացին, այս պահին նյութեր են նախապատրաստվում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները