Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
Դրանում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով ընդունեցի Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին լուրը: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության այդ գործողությունը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցում եմ զոհերի հարազատներին և բարեկամներին, բոլոր տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»:
Հարակից հրապարակումներ`
- Կերչում մահացածների թվում հայեր չկան
- Կերչում տեղի ունեցած ահաբեկչությունից մանրամասներ են հայտնի դարձել
- Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
- Կերչի ենթադրյալ ահաբեկչին մահացած են հայտնաբերել
- Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան