«Ժողովուրդ». Եթե Մանվել Գրիգորյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո անազատության մեջ հայտնված անձինք շարունակում են գրավի դիմաց ազատ արձակվել: Երեկ պարզ դարձավ, որ 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը, իսկ հոկտեմբերի 10-ին էլ 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը: Եվ չնայած մեկը մյուսի հետևից կալանավորված անձինք ազատ են արձակվում, սակայն դեռևս շարունակում է կալանքի տակ մնալ ամենաաղմկահարույց բացահայտումներից հետո կալանավորված Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով էլ փաստաբանների խոսքով` մահամերձ է:
Եվ նրան ազատ չարձակելու մասով վարկածները շատ են, դրանցից մեկն էլ հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվելու փաստն է: Սակայն իշխանությունները պետք է շարժվեն օրենքներով, եթե նա կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունի, ուրեմն պետք է ազատ արձակվի: Եվ հասարակության արձագանքից մտահոգվելով առաջնորդվելը, մեղմ ասած, ճիշտ չէ: Այլապես ստացվում է՝ հասարակության արձագանքով է մեր երկրում արդարադատություն իրականացվում:
Մանրամասները թերթի այսօրվա համարում